Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիայի ընթացքում լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն էր նշանակվել:
Նշենք՝ վաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին. բնակիչները դժգոհում են իրականացվող տրանսպորտային բարեփոխումներից:
Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու ժամանակ ոստիկաններից մեկը հարվածել է տեղում աշխատող լրագրող աղջիկներից մեկին:







Բաց մի թողեք
Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ՝ Փաշինյանի որոշմամբ
Արցունքների միջով մենք ժպտում ենք ձեզ և խոնարհվում ձեր հարազատների առաջ. վարչապետի ուղերձը
Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ․ ավարտից հետո ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության