Եվրոպացի քաղաքական գործիչները սխալվում են՝ պնդելով, որ Ռուսաստանն է Եվրոպայի գլխավոր սպառնալիքը, մինչդեռ իրականում սպառնալիքը գալիս է իրենց ներքին խնդիրներից։
Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Պետք է խոստովանենք՝ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը Չինաստանը կամ Ռուսաստանը չեն: Հիմնական սպառնալիքը ներքին խնդիրներն են. միգրացիոն քաղաքականությունը, որը քանդում է Եվրոպայի մշակութային հիմքը, տնտեսական քաղաքականությունը, որը նվազեցնում է մրցունակությունը, անվտանգության քաղաքականությունը:
Ու այս ամենի հետ նրանց առաջնորդներն ասում են, որ Ռուսաստանն աշխարհում գլխավոր սպառնալիքն է»,- հայտարարել է Վենսը:






Բաց մի թողեք
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն
Թրամփի հավանության վարկանիշը ICE-ի uպանություններից հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի