Հայաստանի Հանրապետության պարեկային ծառայությունը 2023 թվականին արձանագրել է տրանսպորտային միջոցների ամրագոտու կիրառման կանոնների խախտման մոտ 84 հազար դեպք, որն, ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի, մտահոգիչ ցուցանիշ է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Չիլինգարյանը նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն, ըստ մեկ այլ վիճակագրության, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են, նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են:
Նրա խոսքով՝ Պարեկային ծառայությունն արդեն իսկ իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ։ Ըստ Արման Չիլինգարյանի՝ ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:
Ըստ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի և վարորդները չհետևեն ամրագոտու կիրառման կանոններին, ապա իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքեր:






Բաց մի թողեք
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․․․ Տեսանյութ
6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար