02/02/2026

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար

Փետրվարի 1-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, թիվ 230 հասցեի դիմաց, բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները և «Zongtong» մակնիշի ավտոբուսը, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։