Շոն Քուրանը նշանակվել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության գործակալության ղեկավար, որոշումը կայացրել է նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նա ապացուցեց իր անվախ քաջությունը, երբ վտանգի ենթարկեց իր կյանքը՝ փրկելով ինձ մարդասպանի գնդակից Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում: Ես վստահ եմ, որ Շոնը Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունն ավելի ուժեղ կդարձնի, քան երբևէ»,- գրել է Թրամփը։
Քուրանը գաղտնի ծառայությունում ծառայում է 2001 թվականից։ Հանրապետականի առաջին ժամկետի ընթացքում նա պլաններ է մշակել՝ ուժեղացնելու նախագահի նստավայրերի անվտանգությունը, իսկ հետո վերջին մի քանի տարին զբաղվել է Թրամփի ընտանիքի պաշտպանությամբ:
Քուրանի նշանկումն անսովոր ընտրություն է, քանի որ նա չի աշխատում գործակալության շտաբ-բնակարանում՝ Վաշինգտոնում և շրջանցում է բազմաթիվ պաշտոններ՝ դառնալով ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն, գրում է New York Times-ը։
Չնայած կառավարման փորձի բացակայությանը՝ նրա նախկին գործընկերները Քուրանին նկարագրել են որպես հիանալի գործակալ:
Ի տարբերություն կաբինետի այլ պաշտոնների կամ ՀԴԲ տնօրենի պաշտոնի՝ Գաղտնի ծառայության ղեկավարի նշանակումը Սենատի հաստատում չի պահանջում:
Բաթլերի հրաձգությունից հետո այն ժամանակվա վարչության պետ Քիմբերլի Չիթլը հրաժարական տվեց, և նրան փոխարինեց Ռոն Ռոուն։ Սպանությունը հետաքննող Կոնգրեսի աշխատանքային խումբը եզրակացրել է, որ Գաղտնի ծառայությունը կարող էր կանխել այն: Օրենսդիրները եզրակացրել են, որ անփորձ կամ ցածր փորձ ունեցող գործակալներին տրվել է զգալի պատասխանատվություն՝ պաշտպանելու Թրամփին, մինչդեռ մյուս գործակալները պատշաճ կերպով տեղեկացված չեն իրենց լիազորությունների մասին:







Բաց մի թողեք
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ
Ամստերդամի 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցում խոշոր հրդեh է բռնկվել. Լուսանկար