Ազգային ժողովի նիստի ընթացքում պատգամավոր Թագուհի Թովմասյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ։
Նա ընդգծեց, որ մինչև այսօր անհայտ են մնում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհված 10 քաղաքացիների մահվան հանգամանքները։
Թովմասյանը հիշեցրեց, որ դեռ 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի բացահայտումը հայտարարել էր որպես առաջնահերթություն, սակայն գրեթե ութ տարի անց գործը մնում է չբացահայտված։ Նա նշեց, որ հանրությունը սպասում է իրական բացահայտման։
Ի պատասխան՝ Արթուր Նահապետյանը նշեց, որ Մարտի 1-ի գործը գտնվում է իր ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեի հետ շարունակվում են ապացույցների հավաքման և վարույթի շրջանակում իրականացվող գործողությունները։ Նա վստահեցրեց, որ գործով կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն։






Բաց մի թողեք
Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել… Առուշանյանի հայրը Գորիսում երեկվա պայթյունի մասին
ԱՄՆ փոխնախագահի այցն Ադրբեջան և Հայաստան ունի կոնկրետ նպատակ․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում. Կոբախիձե