Լեհաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որին կարող է մասնակցել երկրի շուրջ 29 միլիոն քաղաքացի։
Քվեաթերթիկներում մուտքագրվել է 12 թեկնածուի անուն, սակայն երկրի գործող նախագահ Անջեյ Դուդան չի մասնակցի ընտրություններին:
Լեհական ռադիոյի անունից IBriS-ի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքների համաձայն՝ առաջին փուլի առաջատարը կլինի Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին։ Նշվում է, որ նրա ամենահավանական մրցակիցը ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչ, Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Կարոլ Նավրոցկին է։
Ընտրությունների առաջին փուլը մայիսի 18-ին է, իսկ երկրորդը, եթե թեկնածուներից ոչ մեկը չհաղթահարի 50 տոկոսի շեմը, կկայանա հունիսի 1-ին։






Բաց մի թողեք
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն
Թրամփի հավանության վարկանիշը ICE-ի uպանություններից հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի