«Եթե մարդը չի գալիս և խորհրդակցություն չի անցկացնում, դա չի նշանակում, որ նա «մահամերձ է կամ արդեն մահացել է»։
Այս մասին տարածաշրջանային կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, հայտնում է РИА Новости-ն։
Ըստ Կադիրովի, ամեն օր խորհրդակցություններ անցկացնել պետք չէ, քանի որ «համակարգը կարգավորված է», հայտնում է РБК-ն։ «Բավական է կանչել մոտդ կամ զանգահարել, ցանկացած հանձնարարություն տալ. ահա այսպիսի համակարգ է մեզ մոտ»,- ասել է Կադիրովը։
«Դիմում եմ նրանց, ովքեր էժանագին բաներ են գրում, մենք ողջ ենք… Մեր գաղափարախոսությունը մեր առաջին նախագահի ուղին է, և մենք ոչ մի վայրկյան չենք շեղվել այդ ուղուց»,- ավելացրել է Կադիրովը։






Բաց մի թողեք
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն
Թրամփի հավանության վարկանիշը ICE-ի uպանություններից հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի