Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 2-ի առավոտյան վարչություն է ներկայացել անցած տարվա օգոստոսից ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ:
Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի:
Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տվյալների համաձայն՝ նա Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից 2017 թվականից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոց է ընտրվել կալանքը:






Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում․ 30-ամյա տղամարդիկ տարել են 14 մլն դրամի զովացուցիչ ըմպելիք
Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ