27/01/2026

Ով է հաղթել կրկնակի նախագահական ընտրությունների առաջին փուլում․ Լուսանկար

Ռումինիայում կայացած կրկնակի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» ռումինական ազգայնական կուսակցության առաջնորդ Գեորգի Սիմիոնը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկների 95%-ը մշակելուց հետո, Սիմիոնը առաջատարն է՝ ձայների 40.1%-ով։

Նա բացարձակ մեծամասնություն չի հավաքել, ուստի կլինի ընտրությունների երկրորդ փուլ։

Երկրորդ տեղը զբաղեցնում է Կրին Անտոնեսկուն, որին աջակցում է «Ռումինիա, առաջ» կենտրոնամետ դաշինքը. այս գործիչը ստացել է ձայների 20.9%-ը։

Երրորդ արդյունքը  գրանցել է աջ կենտրոնամետ «Ռումինիայի փրկության միության» հիմնադիր, Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը՝ 20.2%։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առաջին փուլում քվեարկել է մոտ 9,57 միլիոն մարդ կամ Ռումինիայի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 53,2%-ը։

Արտերկրի ընտրատեղամասերում քվեարկել է 973 հազար մարդ։

Ո՞վ է հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում