27/01/2026

Վանդալիզմ՝ Նոր Նորքի թաղապետարանի դիմացի այգում. Լուսանկար

Թաղապետարանի անմիջապես դիմացի այգու տարածքում իրականացվել է բացահայտ բնապահպանական վանդալիզմ․ թփերը կտրվել են, իսկ արմատները՝ ձյունով ծածկվել՝ փորձելով քողարկել կատարվածը։

Եղանակների տաքանալուն պես նախատեսվում է այգու տարածքում իրականացնել հասարակական նշանակության մի քանի հարկանի շինությունների կառուցապատում՝ կանաչ գոտու հաշվին։

Խոսքը Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի՝ այսինքն թաղապետարանի անմիջապես դիմացի տարածքի մասին է։

Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ այգիների տարածքում գտնվող հողատարածքները օտարման ենթակա չեն:

Վանդալիզմ Նոր Նորքում