Մայիսի 24-ին, տեղի է ունեցել «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության 18-րդ համագումարը։
Օրակարգում հետևյալ հարցերն էին՝ քաղաքական իրավիճակի գնահատում և կուսակցության հետագա գործունեության հստակեցում, մշտապես գործող ղեկավար մարմինների ընտրություն, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում։
Համագումարի ընթացքում ելույթ են ունեցել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, վարչության անդամներ։
Ընտրվել է վարչության նոր կազմ (Վազգեն Մանուկյան, Անահիտ Աղոյան, Աշոտ Այվազյան, Ադրինե Ավագյան, Աստղիկ Մանուկյան, Վարդան Վարդանյան, Մանվել Կարապետյան, Լավրենտ Կիրակոսյան, Պավել Եդիգարյան):
18-րդ համագումարի ընթացքում հնչած ելույթների ու առաջարկությունների հիման վրա կուսակցության վարչությունն առաջիկայում կկազմի հայտարարության փաստաթուղթ։







Բաց մի թողեք
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է
Ադրբեջանում «Իuլամական պետnւթյան» աhաբեկիչներ են ձերբակալվել
Երևան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել 15 տրանսպորտային միջոց. կան տուժածներ