Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը, մասնավորապես՝ այս տարի 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսի և 15 տրոլեյբուսի գնում է իրականացրել:
Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ անցում կկատարվի ամբողջական միասնական տոմսային համակարհի, որը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր ստվերը վերացնելու տեսանկյունից, այլ՝ առհասարակ, մարդու հարմարավետության տեսանկյունից։
«Միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու»,-նշել է Ավինյանը։
Քաղաքապետը նաև անդրադարձել է տրանսպորտի գնի փոփոխությանը՝ նշելով, թե այն հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չի ունենա:






Բաց մի թողեք
Արտակարգ դեպք, Քարակերտում գայլը կամ գայլերը հnշnտել են մոտ 60 գլուխ ոչխարներ, որոնց մի մասը hղի է եղել
Ու ամենամեծ ցինիզմն էլ այն է, որ հունվարի 2-ին ՀՀ-ում որևէ մասնաճյուղի վթար չլինելը հպարտությամբ ներկայացնում են, որպես մեծ ձեռքբերում
Բուդանովին նշանակել է աշխատակազմի նոր ղեկավար․ Ուկրաինան հրամայել է՝ ռուսական զորքերի առաջխաղացման պատճառով, տարհանել 3000 երեխաների և ծնողների երկու շրջաններից