Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշում գործադրել իրավապահ կառույցների վրա՝ պահանջելով նրանցից ակտիվացնել գործողությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ:
Չնայած այս ճնշումներին՝ իրավապահները դանդաղում են՝ հաղորդում տալով, թե փաստերի պակասի պատճառով շարունակական հարձակումները լեգիտիմացնել հնարավոր չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի հիմնական նպատակը կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է։ Վարչապետը համոզված է, որ «եթե հաջողվի մեկ-երկու սրբազանների կալանավորել, ապա կաթողիկոսը կթեւաթափվի եւ կհեռանա ինքնակամ»։ Սակայն, ինչպես կալանավայրում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր հայտարարել՝ «եկեղեցին անպարտելի է»։
Եկեղեցու ներսում հավատը մնում է ամուր, իսկ գործողությունների նկատմամբ ժողովրդի վերահսկողությունն ու զգոնությունը՝ աճող։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի այս հակաեկեղեցական արշավը դատապարտված է ձախողման. համենայնդեպս, հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանի այս հարձակումները չեն ընկալվում, քննադատվում են»։






Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև