Այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Շիրակի մարզ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Նախնական մարզային այցի օր նշանակված է շաբաթ՝ մարտի 23-ը:
Ավելին՝ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Փաշինյանի այցին հնարավոր է նաեւ հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Փաշինյանը մտադիր է ամեն գնով Շիրակի մարզպետ նշանակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին:
Եւ, ահա, Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնանկությունից հետո Շիրակի մարզպետ կդառնա վարչապետի տիկնոջ ազգականը»:






Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև