Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատեց, որ ներկայիս քաղաքական իրավիճակը բարենպաստ է խոշոր նախընտրական բլոկների ձևավորման համար։
Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա նշեց, որ այս հնարավորությունը կարող է արդյունավետ լինել ընդդիմադիր դաշտի համար։
Քոչարյանի խոսքով՝ նախորդ ընտրություններին մասնակցել է մոտ 25 քաղաքական ուժ, սակայն ներկայիս պայմաններում հնարավոր է, որ մասնակցեն ընդամենը 8–10 ուժ՝ ոչ ավել։ Նա տեսնում է, որ ընդդիմադիր դաշտը կարող է կազմավորվել 3–4 խոշոր բլոկներով, ինչը կնվազեցնի ձայների փոշիացմանը և կհեշտացնի համակարգված պայքարը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, Քոչարյանը ասաց, որ վերջնական որոշում դեռ չունեն, բայց հակված են պահպանել նախորդ ընտրությունների ֆորմատը։ Նրա խոսքով՝ փետրվարի սկզբին նախատեսված հարցումները կօգնեն որոշել ցուցակը առաջնորդող անձի անունը։ «Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենաշատ ձայները ես եմ ապահովում, ուրեմն ես կղեկավարեմ, եթե՝ ոչ՝ մենք կունենանք ավելի արդյունավետ թեկնածու»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական ընկերություն են պատվիրելու հարցումը։
Քոչարյանը նաև նշեց, որ ցուցակում որոշակի թարմացումներ կլինեն, որպեսզի ուժերը համալրվեն նոր և ակտիվ մարդկանցով, և այս քայլը կօգնի ընտրությունների ժամանակ ավելի արդյունավետ դիրքեր ունենալ նախորդ տարվա համեմատ։






Բաց մի թողեք
6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար
ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելուն
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ Լուսանկար