Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակած ապատեղեկատվությունը։
«Լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն: Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար», ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։






Բաց մի թողեք
Անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող այս շարադրանքն ինքը ստորագրել է ի պաշտոնե, որպես վարչապետ
Հունվարի 6-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի. Փաշինյանը նշել է՝ որտեղ և ինչպես
Ֆրանսիան կհետաքննի Գրոկի կողմից մերկացած կանանց դիփֆեյքերը