«Արտահանման ծավալները մեր երկրում նվազում են:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025թ. հունիսին արտահանման անկումը կազմել է 15.9%, իսկ հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը՝ 52.8%:
Տնտեսագետները անկման այդ մեծ ծավալները հիմնականում պայմանավորում են ոսկու վերաարտահանման գործընթացի կասեցմամբ: Այսինքն՝ Ռուսաստանից բերվում էր
ոսկու գերակշիռ մասը՝ 71%-ը, և արտահանվում Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։
Թեև արտահանման ծավալների անկման տեմպն աստիճանաբար մեղմվում է, սակայն դեռևս կա մեծ բաց․
«Լույս»-ը վերլուծել է, որ եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 1.1%: Այսինքն՝ առանց բազայի էֆեկտի արտահանման աճն այդչափ ցածր է:
Դա հուշում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին: Մինչդեռ Էկոնոմիկայի նախարար-վիճակագիր Գևորգ Պապոյանը շարունակում է ինչ-որ թվեր հրապարակել այս կամ այն ոլորտային աճի մասին՝ սուտ, փուչ ու դատարկ»։






Բաց մի թողեք
Իրավապահները կարող են կրկին բացել աղմկահարույց գործերը
Վաշինգտոնը վերջնական հարվածը հասցրեց միջազգային իրավունքին
Արցախի թեմի առաջնորդի հարցը ֆորմալ ներկայացվել է քննարկման