Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի «պտուղներն» արդեն երեւում են: Երբեմնի խրոխտ հոգեւորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսեւորում:
«Հրապարակը» գրում է․ Պատմեցին, որ կիրակի օրը Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է եղել, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, մոմ վառել եւ դուրս եկել:
Հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներն անհամբեր սպասել են, որ Տեր Ահարոնը դուրս կգա իր սենյակից եւ, իր բնորոշմամբ` «չարիքին» դուրս կհրավիրի Աստծո տաճարից, սակայն նա դուրս չի եկել:
Իսկ Տեր Ահարոնը եկեղեցու այն սպասավորներից է, որը հատկապես պատերազմից հետո ակտիվ քննադատում էր Փաշինյանին: Սիսիանի հոգեւոր հովիվ Պարգեւ քահանան էլ, որ պատերազմից հետո հրաժարվել էր սեղմել եկեղեցի այցելած Փաշինյանի ձեռքը, շաբաթ օրը եկեղեցի է գնացել այն ժամին, երբ զույգն արդեն հեռացած է եղել:
Հավելենք նաեւ, որ հունիսի 9-ին Գարեգին Բ-ն մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ:






Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…