ՀՀ ԱԳ փոխնախարարի այցը Թուրքիա ՀՀ-Թուրքիա կարգավորման շրջանակում է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակով շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում»:
Ինչ վերաբերում է վարչապետի Թուրքիա այցին, նա նկատեց. «Վարչապետի օտարերկրյա այցերը հերքում կամ հաստատում է Կառավարությունը, սա էլ այդ դեպքն է, ավելացնելու բան չունեմ»։
Հիշեցնենք՝ հունիսի 16-ին Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանի և Բերրիս Էքինջի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Կառավարությունը տարբեր ֆորմատներ ունի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու. դրանք կարող են լինել հրապարակային և ոչ հրապարակային:
Ռուբեն Ռուբինյանը ասաց. «Եթե դուք հարցնեիք՝ արդյոք Կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատո՞ւմ է, դիտարկո՞ւմ է տարբեր սցենարներ, ապա՝ այո՛։ Երբ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա արդեն ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը։ Չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել այդ սցենարների մասին, քանի որ հիմա իմաստ չունի սպեկուլյացիաներ անել, բայց Կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների»:






Բաց մի թողեք
ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ
Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան
Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել