ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները Գարեգին Բ-ին Վեհարանից «հեռացնելու» կոնկրետ պլաններ ունեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ չնայած այն իրողությանը, որ Վեհափառի հրաժարականին հասնելը անհավանական է թվում շատերի համար, իրենք դրան հասնելու են: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունն անգամ պատրաստ է հակաեկեղեցական բողոքի ակցիաներ իրականացնել, եկեղեցու ներկայացուցիչներին անդադար ներկայացնել իբրեւ հակապետական անձանց, ու ամեն գնով հասնել Վեհափառի հեռացմանը:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում մի սկանդալային գրառում էր արել. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Եվ շուրջ մեկ ամիս է Փաշինյանն ամեն օր գրառումներ է անում հոգեւոր հայրերի մասին, բավականին կոպիտ բառապաշար օգտագործում, Գարեգին Բ-ին հարց ուղղում՝ նրա զավակ ունենալ-չունենալու վերաբերյալ ու պահանջում լքել Վեհարանը:
Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Փաշինյանը նույն կերպ շարունակելու է ճնշել հոգեւորականներին ու Վեհափառին, հատկապես Գարեգին Բ-ի` Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն երեկ այցելելուց հետո:
Ինչպես հայտնի է առաջին նախագահին Փաշինյանի տիկինը կոշտ վիրավորանքներվ հիշատակեց՝ «մեռելի զդաչի»-ից մինչեւ «գիտնական ոջիլ»»։






Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…