Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղում վերջին 4-5 օրերին կրակոցներ չեն եղել: Այս մասի ասել է տեղի բնակիչներից մեկը։
«Գիշերը մինչև 1-ը, 2-ը դրսում ենք լինում, բայց ձեն չկա, թե առավոտվա ժամերին լինում ա, չգիտեմ, կարող ա քնած եղած լինեմ»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը նշեց, որ վերջին ամիսներին ադրբեջանական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով կրակում էր Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, այդ թվում Խոզնավարի: Ապա հույս հայտնեց, որ նման «հրադադարը» երկարատև կլինի:
Որոշ կրակոցներին անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ բնակելի տները վնասվում են:
Մասնավորապես, շուրջ մեկ ամիս առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։






Բաց մի թողեք
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է
Ադրբեջանում «Իuլամական պետnւթյան» աhաբեկիչներ են ձերբակալվել
Երևան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել 15 տրանսպորտային միջոց. կան տուժածներ