ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
«Տաշիր գրուպը» պատկանում է հայտնի գործարար, միլիարդատեր, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ընտանիքին:
Հունիսի 18-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին:
Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար, սակայն վերջինս չի ընդունում մեղքը:
Դատարանի որոշմամբ՝ նա երկու ամսով կալանավորվել է:






Բաց մի թողեք
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Գորիսի ողբերգական միջադեպից. Լուսանկար