Սիրելի՛ կապանցիներ,
Համացանցում երեկվանից ակտիվ կերպով տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե իբր «Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը․․․» և այլն։
Հաշվի առնելով տարածված լուրերի հանդեպ հանրային հետաքրքրությունն ու արձագանքը՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կապանի համայնքապետարանի կողմից ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ ֆիլմի ցուցադրությունն իրականացնել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում, որը, տևական դադարից հետո, համայնքի ղեկավարի գործուն ջանքերի շնորհիվ կրկին վերաբացվել է՝ դառնալով համայնքապատկան կառույց, հագեցած ժամանակակից, նորագույն տեխնիկայով և նախատեսված բարձրորակ կինոցուցադրությունների համար։
Կապան համայնքը, ի տարբերություն Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքների, ունի մասնագիտացված կինոթատրոն, ինչը կապանցիներին ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր շատ համայնքներում պարզապես հասանելի չէ։
Հետևաբար, համայնքապետարանը առաջնորդվելով կապանցիների լավագույն շահերով, նպատակահարմար է համարում, որ ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվեն ոչ թե չհարմարեցված կամ այդ նպատակով չնախատեսված դահլիճներում, այլ բացառապես մասնագիտացված, ֆիլմերի բարձր որակով ցուցադրման համար տեխնիկապես կահավորված կինոթատրոնում։
Հ․Գ․Իսկ ինչ վերաբերում է արժեքներին և բարոյականությանը, ապա եթե «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի արտադրողները կամ կազմակերպիչները չեն հետապնդում շահույթ ստանալու նպատակ, համայնքապետարանը պատրաստակամ է ֆիլմի անվճար ցուցադրման պարագայում, կինոթատրոնի դահլիճը տրամադրել անվճար՝ անհրաժեշտ ժամանակահատվածով։
Կապանի համայնքապետարան






Բաց մի թողեք
Ջենիս Ջոպլինի ձայնը. վերք, որ երգեց՝ սև բլյուզի ցավից դեպի սպիտակ հակամշակույթի ճիչը․ Էսսե
«Բանաստեղծը, որ չէր հանգստանում» կամ՝ «Խստություն սեփական հոգու նկատմամբ»․ Պարույր Սևակին, ում ծննդյան օրն է այսօր
Ծովը, որ ծափ էր տալիս՝ Ֆեդերիկո Ֆելինիին․ Էսսե