Մայիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 13։35-ի սահմանում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Ա․-ի վարած MAN մակնիշի բեռնատարը և 32-ամյա Մովսես Մ․-ի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով Suzuki-ի վարորդ Մովսես Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։







Բաց մի թողեք
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է
Ադրբեջանում «Իuլամական պետnւթյան» աhաբեկիչներ են ձերբակալվել
Երևան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել 15 տրանսպորտային միջոց. կան տուժածներ