Տասնյակ հազարավոր իսրայելցներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարվածներին ու զինադադարի համաձայնություն կնքել:
Բողոքի զանգվածային գործողությունները բռնկվել են այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում հայտնաբերել են 6 պատանդի դի։
Ցուցարարները դրոշներով անցել են երկրի խոշոր քաղաքների, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի կենտրոններով։ Նրանք խարույկներ են վառել փողոցներում։ Իրավապահները ջուր ու փրփուր են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ։
Նրանք երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, կառավարությանը մեղադրում են ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելու համար ոչ բավարար ջանքեր գործադրելու համար։







Բաց մի թողեք
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան ԵՄ վերջին որոշման
Ձերբակալել Օբամային. Թրամփ
Թեհրանի իշխանությունները ապաստարանների համակարգ են պատրաստում` 2,5 մլն մարդու համար