Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավը շարունակվում է:
Այսօր ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր ՀՀ վարչապետի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել իրենց կազմած լուրերը և հոդվածները, որոնք որևէ խմբագրման չեն ենթարկվում, և հետևաբար աղբյուրը չի կարող համարվել վստահելի։
Մասնավորապես հիշատակված նյութը հրապարակվել է «S. Lampion» անհայտ հեղինակի անունով, այնուհետև այն անմիջապես տարածվել է X-ի ադրբեջանական էջերում։
«Նշվածից ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի հետ»,- հայտնել են ՊՈԱԿ-ից:

Բաց մի թողեք
Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին. Լուսանկար
Իսրայելում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղաuպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը․ Լուսանկար
Ալիեւ. «Թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես այսօր է վախենում»