Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կապված ընդդիմության և հոգևորականների շրջանում զանգվածային խուզարկությունների, ձերբակալությունների և կալանավորումների հետ, հաղորդում է Zakon.kz-ն։
Ինչպես ընդգծել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են»։
«Ղազախստանը զարգացնում է լիարժեք համագործակցություն Հայաստանի հետ՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։ Մենք գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտը։ Մենք հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում», – ասել է նա։
Ղազախական պորտալը, հղում անելով ՀՀ լրատվամիջոցներին, հիշեցնում է, որ ՀՀ ՔԿ-ն «Սրբազան պայքար» շարժմանը մեղադրում է ահաբեկչական հարձակում նախապատրաստելու և իշխանազավթում իրականացնելու փորձի մեջ»։






Բաց մի թողեք
Ի վերջո, կկայանա եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Հայոց Եկեղեցին խաղաղ եւ անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում. Տեր Ասողիկ