Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։50-ի սահմաններում, «Վազ 21014» մակնիշի ավտոմեքենան Ջաջուռ գյուղի սկզբնամասում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա։
Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։







Բաց մի թողեք
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․․․ Տեսանյութ