Նոյեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս և հաստատել նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։
Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։
Նախարարին է ներկայացվել սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղություններն ու տեխնիկական լուծումները, անդրադարձ է կատարվել նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ իրավիճակին, զարգացման գործընթացին, սպասվող նորարարություններին։
Նախարարը ծանոթացել է ինչպես նույնականացման քարտերի, այնպես էլ անձնագրերի տպագրության բուն գործընթացին՝ նշելով, որ առաջնահերթություն է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցումը։
Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ գործադրում է առավելագույն ջանք խոստացված ժամկետում՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում, կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսելու համար։
Արփինե Սարգսյանը կարևորել է նաև մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունը ինքնության կառավարման ենթակառուցվածքում նորարարական լուծումների ներդրման և փաստաթղթային անվտանգության մասով և ընդգծել, որ այն էական դեր ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։

Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի
Ունենք անհետ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ․ Գալյան
Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ