05/01/2026

Նիկոլի աղանդը հայտնվել է խիստ ճգնաժամի մեջ, ինչ հնարավոր սուտ տարածեց, որ անցնի` չանցավ

Ես այստեղ եմ առաջին անգամ ծանոթացել Սարտրի հետևյալ խոսքերին. «Մենք ինքներս չենք ընտրել մեր այստեղ ծնվելը:

Մենք ինքներս չենք բերել մեզ այս աշխարհ, բայց մենք պետք է ինչ-որ բան անենք այստեղ…

Մի պահ պատկերացրեք, որ դուք գտնվում եք մեծ թատրոնի կենտրոնում… դա կյանքն է:

Եվ ձեր շուրջ մի ներկայացում է գնում: Դուք չեք այն սկսել և ոչ էլ դուք կավարտեք այն: Դուք չեք հասկանում թե ինչ է կատարվում:

Դուք նույնիսկ չեք հասկանում ներկայացման ժանրը: Ի՞նչ է դա: Ողբերգությու՞ն է: Կատակերգությու՞ն է: Օպերա՞, թե՞ բալետ:

Դուք չգիտեք թե ինչպես է ամեն ինչ սկսվել և ինչպես կավարտվի:

Բայց չիմանալով բոլոր գլխավորի մասին, դուք պետք է խաղաք… Դուք պետք է դեր ընտրեք և խաղաք և նույնիսկ բոլոր դերերից հրաժարվելը խաղ է համարվում:

Դուք գտնվում եք այս աշխարհում, որի իմաստը ձեզ հայտնի չէ և, որը եղել՝ ձեզնից առաջ և կլինի ձեզնից հետո, բայց այնուամենայնիվ դուք պետք է խաղաք ձեր դերը»:

Նոր տարվա առաջին կիրակին ո՛չ բարենպաստ էր, ո՛չ բարենորոգ Փաշինյանի համար։

Խեր լինի, խեր լինի…

Այսօր չէր աղմկել, չէր թմբկահարել, նախօրոք չէր հայտարարել, ինչպես հարկն էր, թե ուր է գնում։ Մենք էլ մտածեցինք, դե երեւի մարդ է կերել, խմել, պարել, հոգնել ու իրեն հանգստի է տվել կա՛մ էլ այնքան է խմել ու կորցրել իրեն, որ որոշել է վերջապես «ապաշխարել»։ Մեղա Աստծո։

Բայց ո՛չ։ Ո՛չ ապաշխարում է, ո՛չ խոստովանում, թե՛ ինչ մեղքերի տակ է հայտնվել, առանց հետ նայելու առաջ է գնում, ու իրենից հետո «թեկուզ ջրհեղեղ»։ Եկեղեցին «սրտում», դե «աղոթքն առ Աստված»։

Անգամ թիմակիցները, ովքեր խմած ու իրենց կորցրած տռփանքի մեջ անժամանակ ու անդադար ցատկոտում էին ու հպարտորեն աղաղակում. «ուր որ գնաս, հետդ կգամ», չեն պահել «ուխտը».

Լա՛վ էլ թողել են նրան մենակ։ Այս անգամ միակ պարապը Պապոյանն է եղել, որ Փաշինյանին մենակ չի թողել։ Հա, մեկ էլ Արագածոտնի մարզպետը, որն էլ ի պաշտոնե էր Հովհաննավանքում։

Անգամ այն աննման տասը տիրադավ կերևուրացները չկային։

Նիկոլի աղանդը հայտնվել է խիստ ճգնաժամի մեջ։ Ինչ հնարավոր սուտ տարածեց, որ անցնի` չանցավ, ինչ հնարավոր բան հնարեց ու վարկաբեկեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, դա էլ չանցավ, մնաց ինքն իր ստերի հետ, որպես բարոյազրկման վերջին «թագավոր»։

Այսօր Հովհանավանքում ոչ մի հավատավոր հոգևորական, հավատացյալ չկար։ Հովհաննավանքը կարգալույծ Ստեփանը իրավապահ մարմինների հետ և Փաշինյանի անմիջական հորդորով շրջափակման մեջ է, որտեղ ժամանակ առ ժամանակ Փաշինյանը իր թափառախմբակի աղանդավորներով մասնակցում են կեղծ պատարագների։

Այսօր, Փաշինյանին ո՛չ ծափահարող կար, ո՛չ «Նիկոլ վարչապետ» վանկարկումները լսվեցին։

Փաշինյանը, որ այսպես շարունակի մնալու է մենակ, ինքն իրեն երկրպագելու միակ հույսով։ Մնում է միմիայն տասը տիրադավերը, որոնք հանգիստ կարող են ամեն կիրակի մոմ թափել նրա գլխին, ու «աղոթք» անել «առ» Նիկոլ։