Սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։






Բաց մի թողեք
Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է. Լուսանկար
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար