Սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Ձորաղբյուր 4-րդ փողոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով մահացել է անհայտ քաղաքացի: Գրել է «Շամշյանը»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ , օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 18։20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 4-րդ թաղամասի 34/1 հասցեում գտնվող կիսակառույց շինության վրա շինարարական աշխատանքներ կատարելիս Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Առաքելյանը մոտ 10 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։






Բաց մի թողեք
Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է. Լուսանկար
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար