Այսօր մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում ներառված է Խոյ եւ Վաղարշապատ համայնքների խոշորացման նախագիծը, որի նպատակը նոյեմբերի 16-ին Էջմիածնում նոր ընտրություններ անելն է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն Էջմիածնում հարմար թեկնածու չունի, ուստի կանգնել են Արմավիրի մարզպետ, մինչ այդ Խոյ համայնքը ղեկավարած Արգիշտի Մեխակյանի վրա:
Սակայն նա Էջմիածին համայնքում այդքան հեղինակություն չունի, ուստի որոշել են մի անգամ արդեն խոշորացված համայնքը նորից խոշորացնել եւ Մեխակյանի նախկին համայնքը` Խոյը, միացնել Էջմիածնին, որ հաղթանակ կորզեն:
ԱԺ ներկայացված խոշորացման նախագծի հիմնավորման մասում մի սրտաճմլիկ բացատրություն են գրել, թե «շրջանային» մոդելի խոշորացումներն ավելի արդյունավետ են, քան «փնջայինները», որպիսին Խոյն է։
Որ «շրջանային խոշորացման» դեպքում հնարավոր է «կառավարման ծախսերի օպտիմալացում, մասնագիտացված կադրերի ներգրավում, տնտեսական զարգացման խթանում, ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնում» եւ այլն։
Ի դեպ, արտահերթ նիստի օրակարգում այս անգամ էլ չկա Արծվիկ Մինասյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը․ դա, ըստ ամենայնի, հաջորդ արտահերթով կբերվի։






Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…