Օգոստոսի 21-ին՝ ժամը 00:17-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. կա արգելափակված քաղաքացի և տուժած:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։






Բաց մի թողեք
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․․․ Տեսանյութ