Սամվել Կարապետյանի պաշտպանությունը ստանձնել է նաեւ միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ աշխարհը, միջազգային կառույցները, ՄԱԿ-ը պետք է իմանան, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը բարերար Սամվել Կարապետյանի հետ։
«Հրապարակը» փաստաբանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի միջազգային կառույցներից, երբ օրինակ արբիտրաժային դատարանը ՀԵՑ-ի վերաբերյալ հօգուտ Կարապետյանի որոշում է կայացրել, սակայն իշխանությունը հաժարվում է կատարել, եւ այս իրավիճակում ՀՀ իշխանություններին պարտադրանքի ի՞նչ միջոցներ կան։
Ի պատասխան Ամստերդամն ասաց, որ ժամանակ առ ժամանակ կառավարություններն արբիտրաժի արտակարգ միջանկյալ որոշումները չեն կատարում, բայց վերջնական որոշումները կատարում են։ «Բոլոր այս գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է, Սամվել Կարապետյանը հաջողության կհասնի, նա կստանա փոխհատուցում, վնասը կկուտակվի կա՛մ այս, կա՛մ հաջորդ կառավարության վրա։ Իրավական տեսանկյունից կասկած չկա, որ այստեղ տեղի է ունենում այլասերում»,-ասաց նա։
Միջազգային փաստաբանի խոսքով՝ Հայաստանը փոքր երկիր է, և շատ առումներով կախվածության մեջ է այլ երկրներից, ուստի չի կարող միջազգային հանրությունից դուրս գտնվելով գործել. «Կառավարությունը սխալ ուղու վրա է։ Լրջագույն հնարավորություն է մտնել երկխոսության մեջ, քանի դեռ ծախսերը չեն բարձրացել ոչ միայն կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի համար։ Եկեղեցու նկատմամբ հարձակումն էլ վարչապետին կամ կառավարությանն օգուտ չի բերում, անհրաժեշտ է այս հարցերը խելացի ձևով լուծել, քրեական դատարանից դուրս, կեղծ մեղադրանքի շրջանակից դուրս»:






Բաց մի թողեք
Ի վերջո, կկայանա եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Հայոց Եկեղեցին խաղաղ եւ անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում. Տեր Ասողիկ