ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ջեյ Դի Վենսի առաջադրումը որպես Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածու։
«Նա հանդես է գալիս խաղաղության, Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցման օգտին: Մենք դա կարող ենք միայն ողջունել, քանի որ, իրականում, անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինային սպառազինություն տրամադրելը։ Եվ պատերազմը կավարտվի։ Եվ հնարավոր կլինի լուծումներ փնտրել»,- ասել է Լավրովը։
Հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու ընտրել է սենատոր Դևիդ Վենսին։ Վենսը նախկինում բազմիցս հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ բյուջեից գումար հատկացնելը: Նա հայտարարել է, որ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի բանակցությունների միջոցով։
Հիշեցնենք, որ Politico-ի հետ զրույցում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Վենսի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնում անվանել էր «աղետ Ուկրաինայի համար»:






Բաց մի թողեք
Ալիևը, պարզվում է, մտահոգ է հարևան Իրանի ճակատագրով
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան ԵՄ վերջին որոշման
Ձերբակալել Օբամային. Թրամփ