ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը Անկախության օրվա առթիվ «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Նկատենք, որ նա, չնայած դատարանում վկաների հարցաքննության փուլից է ներգրավվել այդ քրեական գործին, քանի որ Աննա Վարդապետյանը հեռացրել էր համակարգից մեղադրող նախկին դատախազ Արսեն Մարտիրոսյանին, բայց իշխող քաղաքական թիմը, անկախ գործի ելքից, Էդգար Արսենյանին «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի 33 ամյակի առթիվ, հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են տարբեր մեդալներով»:







Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…