Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա։
Այս մասին տեղեկությունը հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից մոտ 84 հազարն արդեն հաշվառվել է Հայաստանի հասցեներով, 82 հազարը ձեռք է բերել փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական, Հայաստանի քաղաքացիության համար դիմել է ավելի քան 1.600 անձ: Բռնի տեղահանությունից հետո, այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել ևս 50 հայ:
Կարմիր Խաչի հայկական գրասենյակից ասում են, որ այնտեղ մնացածները իրենց ուշադրության կենտրոնում են: Նրանց հետ կապը փորձում են պահել Հայաստան տեղափոխված հարազատները:






Բաց մի թողեք
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․․․ Տեսանյութ