Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են տարածաշրջանում ստեղծված վիճակից և առաջ տանել իրենց շահերը՝ Հայաստանի հաշվին։
«Իրան-Իսրայել նոր բախման պայմաններում, ինչպես և ենթադրվում էր, Բաքվից բարձրաձայնել են միջանցքի բացման կարևորության մասին:
Թեև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականն այն ներկայացրել է որպես Հայաստանի համար շահեկան քայլ, այնուամենայնիվ, հարցն այն է, որ տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել այս խնդիրը:
Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և միջազգային ակտորների` իրանա-իսրայելական հակամարտության վրա կենտրոնացումից ու զարգացնել այն պահանջները, որոնք բացառապես նրանց շահերից են բխում»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը:






Բաց մի թողեք
Ի վերջո, կկայանա եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Հայոց Եկեղեցին խաղաղ եւ անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում. Տեր Ասողիկ