Չինացի բադմինտոնիստ Հուան Յասյունը ամուսնության առաջարկ է ստացել Փարիզում օլիմպիական խաղերում հաղթելուց հետո։
Յասյունը օլիմպիական չեմպիոն է դարձել Չժեն Սիվեյի հետ զուգախաղի մրցաշարում: Նրանք հաղթել են հարավկորեացի զույգին։
Մեդալների հանձնումից հետո Հուանի ընկերը՝ Լի Յուչենը, մոտեցել է մարզիկին և հազարավոր երկրպագուների առջև ամուսնության առաջարկություն արել։ Մարզուհին ասել է՝ այո։
Լի Յուչենը ևս մասնակցել է Փարիզի օլիմպիական խաղերին, սակայն չի կարողացել դուրս գալ մրցույթի փլեյ-օֆֆ։ Չինացին Տոկիո 2020-ի խաղերի արծաթե մեդալակիր է։







Բաց մի թողեք
Փետրվարի 2-ի աստղագուշակ․ Դուք բարենպաստ տպավորություն եք թողնում ձեր զրուցակիցների վրա
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Եվրո-2026-ի քառորդ եզրափակիչում