27/07/2024

Փարաջանովի կողքին

Ռուսաստանի «Ռոսֆոտո» թանգարանային համալիրը մարտի 14-ին, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կներկայացնի «Փարաջանովի կողքին» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված հայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

Ցուցադրության ընթացքում կներկայացվեն Յուրի Մեչիտովի եւ Ելենա Կարուսաարի լուսանկարները։

Ներկայացված կլինեն Փարաջանովի դիմանկարները, աշխատանքային պահերը արձանագրած լուսանկարները, նրա ֆիլմերի աֆիշաները։ Նախագծում ներկայացված կլինեն նյութեր թե «Ռոսֆոտո»-ի հանաքածուից, թե Մոսկվայի Կինոյի թանգարանի հավաքածուից, թե Երեւանի Փարաջանովի թանգարանի հավաքածուից։ Ներկայացված կլինի նաեւ լուսանկարիչ Մեչիտովի արխիվը։