22/11/2024

Էլեկտրոնային դեղատոմսերով դեղ ձեռք բերելու քայլերի հերթականությունը

Կառավարության որոշմամբ մարտի 1-ից 400-ից ավելի դեղ հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային դեղատոմսերով։

Radar Armenia-ն ներկայացնում է քայլերի հաջորդականությունը, թե ինչպես կարող են էլեկտրոնային դեղատոմսերով դեղ ձեռք բերել։

Եվ այսպես՝

քաղաքացին պետք է դիմի բժշկին, որից հետո բժիշկը «Արմեդ» համակարգով դուրս է գրում համապատասխան դեղը։

բժիշկն իրավունք չունի հեռավար տարբերակով դեղ դուրս գրել
դեղատոմսը միանվագ բացթողման դեղի դեպքում ունի 30-օրյա ժամկետ, իսկ բազմակի բացթողման դեղի դեպքում՝ 180 օր։

Ի՞նչ պետք է անել էլեկտրոնային դեղատոմսը դուրս գրելուց հետո

Դեղատնից դեղ ձեռք բերելու համար քաղաքացին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):

Դեղական աշխատակիցը մինչև դեղը վաճառելը պետք է դեղատոմսը գտնի «Արմեդ» համակարգում
դեղը նաև կարող է վերցնել այն անձն, ում անունը որպես լիազոր նշված է դեղատոմսում

Որ դեղերն են պարտադիր դուրս գրվելու էլեկտրոնային դեղատոմոսով
հակաբիոտիկները

պատվաստանյութերը
իմոնոգլոբուլինները
իմունային շիճուկները
հակասնկայինները

միզապրաստոլ պարունակող դեղերը

հակավիրուսային դեղերը
հակամիկրոբակտերային դեղերը
էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում։

Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկի խորհրդատվությունն անվճար է:
Եթե բժիշկը նշանակում է հետազոտություններ և այց՝ ամիսը մեկ կամ վեց ամիսը մեկ, ապա դա պետք է ապահովվի:

Իսկ եթե առկա է նեղ մասնագետի խորհրդատվության կարիք, ապա վերջինս կարող է դուրս գրել դեղատոմսը 6 ամիս ժամկետով կամ տալ խորհրդատվության թերթիկ, որում նշված դեղն էլեկտրոնային եղանակով ամեն ամիս դուրս է գրում տեղամասային թերապևտը:

Առցանց դեղատներից գնումները կիրականացվեն այնպես, ինչպես ներկայումս
նշվում են անձնական տվյալները,

համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը,
դեղագետն ակտիվացնում է դեղատոմսը և դուրս գրում առաքվող դեղը։