30/12/2024

Ինչպես կարող եք կառուցել ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ․ Տեսանյութ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես կարող է քաղաքացին կառուցել իր համար տուն՝ ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ:

«Կարող եք կառուցել Ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ, եթե՝

  • ունեք գրանցված ամուսնություն և ՀՀ քաղաքացիություն,
  • պատրաստվում եք տունը կառուցել սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում, եթե կառուցվող տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը:

Նշվում է, որ եթե նախահաշիվը գերազանցի 16 մլն դրամը, հիփոթեքային վարկի մնացած հատվածը կմարի քաղաքացին:

Մանրամասները` այստեղ: