27/12/2024

Երևանում ՌԴ դեսպանատան մոտ հերթը գնալով երկարում է. ի՞նչ իրավիճակ է այս պահին

Այսօր առավոտվանից Երևանի կենտրոնում՝ դեպի ՌԴ դեսպանատուն տանող հատվածին մեծ հերթեր են:

Հերթը գնալով ավելանում է, այս պահին այն Մետրոպոլ հյուրանոցի մոտից է ձգվում դեպի ՌԴ դեսպանատուն: ՌԴ քաղաքացիները ժամերով են հերթ են կանգնում, որպեսզի կարողանան քվեարկել Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում:

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների քվեարկությունը Հայաստանում տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում, քվեարկության գործընթացը կազմակերպված է պատշաճ մակարդակով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 17-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ընտրատեղամասեր են բացվել Երևանում՝ ՌԴ դեսպանատանը, ավիաբազայում, Գյումրիում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և երկու տեղամաս՝ 102-րդ ռազմաբազայում:

Ըստ դեսպանի՝ մարտի 11-ից 13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն, որին մասնակցել է 844 մարդ՝ սահմանապահներ և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքացիներ։

Կոպիրկինն ուրախալի է համարել, որ վաղ առավոտից ՌԴ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը։

Կիրակի Երևանում և Գյումրիում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին և կփակվեն 20:00-ին: