27/12/2024

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Քաղաքական գործիք Տիգրան Արզաքանցյան յութուբյան հաղորդումներից մեկի ժամանակ անդրադարձել է հումորիստ, ստենդ-ափեր Հովհաննես Դավթյանին։ Պարզվում է՝ Արզաքանցյանին դուր չի եկել այն, որ հումորիստը իր ներկայացումներում նաև նմանակում է իրեն։

Նկատենք՝ Դավթյանը իր ստենդ-ափ ներկայացումներում շատ հաճախ է անդրադառնում այս կամ այն քաղաքական գործչին և նմանակում նրանց։

Հաղորդման ընթացքում Արզաքանցյանը փորձում է նախ հիշել Հովհաննեսի անունը ու անում է հետևյալ արտայատությունը․ «Էն գյադեն, անունը ի՞նչ էր, հա՛, Հովհաննես Դավթյանը, տարբեր տեսակի հումորներ է անում, չափից էլ անցնում է։ Ուրեմն, տղա ջան, դու քեզի բիզնես ես դրել, դու իրավունք չունես մարդկանց արժանապատվության հետ խաղաս»։

Հետո վերջինս ընդգծում է, թե դա բոլորին է վերաբերվում․ «Բոլորին եմ ասում, այդ կապիկություն անողներին։ Տենց էլ կարամ ասեմ, որովհետև հումոր անողը էդի մեծ արվեստ է, ձեր խելքով արեք, գաղափարով, ձեր ծրագիրը մշակեք։ Մարդկանց անունների հետ մի խաղացեք։ Էն անգրագետ մասսան էլ դնում հռհռում ու խնդում ա։ Մեղկ եք, մեղկ»։

Նրա հնչեցրած խոսքերին չի ուշացել նաև հումորիստի՝ Հովհաննես Դավթյանի արձագանքը։ «Ինստագրամ»-ի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ հյուրախաղերով պայմանավորված տեղյակ չի եղել հաղորդման մասին, այլ տեղեկացել է հետևորդներից․ «Շատ խառն էի, թռիչքներ-վայրէջքներ, անընդհատ նամակներ էր գալիս հետևորդներիս կողմից՝ «տեսել ես ի՞նչ է ասել էդ շան տղեն քո մասին, «էդ տուպագոլովին»․ ես էլ չեմ հասկանում ինչ է կատարվում, չի բացվում վիդեոնները, հասա, ինտերնետը կարգավորեց, տեսա որ Տիգրան Արզաքանցյանը ինչ-որ անհասկանալի գառլախ հաղորդման հյուր է եղել ու ինձ «գյադա» է ասում, կապիկություն է անում ու վիրավորում է ինձ։

Տիգրան Արզաքանցյան, ես միշտ ջոգել եմ, որ դու չես հասկանում ինչ ես ասում, բայց որ դու չգիտես ում ինչ բառով կարելի է բնորոշել կամ ում ինչ ասել, ինչ չասել, այ դա ես չգիտեի, տես՛, ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», «ես քո սենցնունենցը»։ Դու ինձ վիրավորել ես, ես քեզ դեռ չէ։

Այնուհետև հումորիստը զգուշացնում է․ «Ե՛վ քեզ և՛ այդ տարածող էջին զգուշացնում եմ՝ բռնվեք, շատ պինդ, շատ ամուր, շատ պինդ, նենց քոքից բռնվեք։ Հիմա մի քիչ խառն եմ, շատ շուտով մենք ձեզ կանդրադառնանք, շատ շուտով մենք կհանդիպենք սիրելիներս»։