Ամենամյա Երջանկության համաշխարհային զեկույցում (World Happiness Report) 143 պետության շարքում է նաև Հայաստանը:
Այն տարածաշրջանի երկրների շարքում առաջատար է և վարկանիշում 82-րդն է: Մեր երկրին հաջորդում են Վրաստանը (91), Թուրքիան (98), Իրանը (100), Ադրբեջանը (101): Մինչդեռ Ռուսաստանը 72-րդն է:
Ըստ վարկանիշը կազմողների՝ այն անփոփոխ է մնացել համավարակից հետո։ Ֆինլանդիան յոթերորդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Ֆինլանդիայից բացի՝ սոցիոլոգներն ամենաերջանիկ երկրներ են ճանաչել Դանիան և Իսլանդիան, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։ Ամենաերջանիկ երկրների տասնյակում են նաև Շվեդիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Ավստրալիան։
Ամենադժբախտ երկիր է ճանաչվել Աֆղանստանը, որին նախորդում են Լիբանանը, Լեսոտոն, Սիերա Լեոնեն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։
Զեկույցի հեղինակները վարկանիշը կազմելիս և տարբեր երկրներում երջանկության մակարդակը որոշելու համար հաշվի են առնում մի քանի հիմնական գործոն՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, կոռուպցիայի բացակայություն:
Զեկույցի հրապարակումը համընկնում է Երջանկության միջազգային օրվա հետ, որը նշվում է մարտի 20-ին։ Համաշխարհային երջանկության զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 2012 թվականից:
Բաց մի թողեք
Նոյեմբերի 22-ի աստղագուշակ․ Նպաստավոր է մեծ կենտրոնացում պահանջող գործով զբաղվելու համար
Նոյեմբերի 21-ի աստղագուշակ․ Փորձեք խուսափել խոշոր գումարների հետ գործ ունենալուց
Ինչ կենսագրություն ունի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը