«Նախորդ տարի, երբ Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը, այդտեղ պարզ գրված էր, թե քանի կլաստեր ենք պատկերացնում, և դրանցից որոնք են տեղափոխվում»։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առաջին փուլում Ակադեմիական քաղաք են տեղափոխվելու արվեստի, տեխնոլոգիական ու սպայական, կրթական կլաստերները։ Բժշկական ու դասական ուղղությունները հետագայի հարց են։ Երբ կունենանք Ակադեմիական քաղաքը, ու չորս կլաստերները տեղակայված կլինեն, կհասկանանք, կսկսենք քննարկումները մյուս ուղղություններով»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ քաղաքի կառուցումը բավականին երկարաժամկետ ծրագիր է, այն տեղի չի ունենում մեկ օրում։

Բաց մի թողեք
Անսպասելիորեն կյանքից հեռացել է մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը․ Լուսանկար
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Իսկական ուսուցիչն իր քննությունը վաղուց է հանձնել