Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի պատրաստվում մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ:
Այս մասին նա ասել է FROG TALKS յութուբյան ալիքի հաղորդման ժամանակ:
«Ես ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Արդեն բավական ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում։ Մարզչական աշխատանքը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում, ինչպես նաև վերլուծություն, քննարկումներ ֆուտբոլիստների հետ։ Այնպես որ, ես դա չեմ ուզում: Գուցե մարզական տնօրեն»,- ասել է Մխիթարյանը:
35-ամյա մարզիկի խոսքով՝ կարիերան ավարտելուց հետո կմնա Միլանում՝ մինչև որդին մեծանա և որոշի՝ ուզո՞ւմ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ:
«Եթե նա ուզենա ֆուտբոլիստ դառնալ, ապա կմնանք Միլանում, իսկ եթե ոչ, ապա Հայաստան կվերադառնանք»,- ասել է Հենրիխը:
Բաց մի թողեք
Խափանումներ Meta-ի աշխատանքում. խնդրին նաև Հայաստանի օգտատերերն են բախվում
Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ․ Հնարավոր են գործնական նոր առաջարկներ
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից