Վերջին մեկ շաբաթում համացանցում լուրեր են տարածվում Իջևան քաղաքում վեներական հիվանդությունների տարածվածության մասին։
Ըստ այդ տեղեկությունների՝ դրանք տարածվել են թեթև վարքի տեր երկու կանանց միջոցով։
Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ վարակիչ կամ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման դեպքում մարզի բուժհիմնարկը շտապ հաղորդում է ուղարկում ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճուղ, որն էլ իր հերթին ուղարկում է ՀՀ Առողջապահության նախարարություն։ Մնացած գործառույթները ՀՀ Առողջապահության նախարարության տիրույթում է։
Իսկ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության գծով խորհրդատու, «Մաշկաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն էլ ի պատասխան տարածվող տեղեկությունների նկատում է՝ «Համացանցում և լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն, որ ՀՀ մարզկենտրոններից մեկում սեռավարակաների համաճարակ է։ Գրանցվել է սեռավարակի մի քանի դեպք, անգամ խոսում են, որ կան սեռական ծառայություններ մատուցող կանայք, որոնք կարծես թե հատուկ վարակում են տղամարդկանց և տարածում են վարակը։
Պետք է պարզաբանեմ հետևյալը․
1․ Սեռավարակները տարածվում են անպաշտպան սեռական հարաբերությունների հետևանքով (որոշները նաև արյան միջոցով)։ Կենցաղային կամ օդակաթիլային փոխանցման ճանապարհները բացառվում են։ Հանրային վայրերը, սննդի օբյեկտները կամ այլ մարդաշատ վայրեր այս տեսանկյունից անվտանգ են։
2․ Հորդորում եմ բոլոր պատահական սեռական հարաբերությունների դեպքում կիրառել պահպանակներ, քանի որ դա սեռավարակներից պաշտպանվելու միակ տարբերակն է։
3․ Գործնականում անհնար է կանխամտածված սեռավարակ տարածելը, հատկապես` կնոջից տղամարդուն, քանի որ սեռական հարաբերության ժամանակ պահպանակի գործածման որոշումը տղամարդունն է։ Հետևաբար, եթե կայացված է ճիշտ որոշում, ապա անհնար է վարակի տարածումը»։
Բաց մի թողեք
39-ամյա կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ունեցել է խնդիրներ, ու որ դրա մեղավորը բժիշկն է
Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս. Լուսանկար
Որքա՞ն մարդ է ծնվել և մահացել այս տարվա հունվար-սեպտեմբերին